Պետական կառույցները նախապատրաստվում են «Շանթ-2018»-ին - Mediamax.am

7943 դիտում

Պետական կառույցները նախապատրաստվում են «Շանթ-2018»-ին


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Մեկնարկել է ՀՀ պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման եւ այլ պետական մարմինների, կազմակերպությունների եւ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց 5-օրյա հավաք-պարապմունքը:

ՊՆ-ում նշել են, որ հավաք-պարապմունքի նպատակն է վերոնշյալ կառույցների նախապատրաստումը սեպտեմբերի 11-13-ն անցկացվելիք եռաստիճան «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը։

 

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է զորավարժության գերակա նպատակը, այն է՝ խաղաղ դրությունից պատերազմականի անցնելու պայմաններում պետության միասնական կառավարման համակարգի ներդաշնակ աշխատանքի ապահովումը։

 

Նախարարը կարեւորել է հավաք-պարապմունքի անցկացումը պետության խորհրդարանական կառավարման պայմաններում, երբ անհրաժեշտություն է առաջացել փորձարկելու իշխանության բոլոր թեւերի ներդաշնակ եւ օպերատիվ աշխատանքը: 

 

Դասախոսություններով հանդես են եկել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը եւ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին