Հայտնի են ԱԱԾ եւ ոստիկանության ղեկավարների պաշտոնակատարները - Mediamax.am

4152 դիտում

Հայտնի են ԱԱԾ եւ ոստիկանության ղեկավարների պաշտոնակատարները


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, որ իր որոշման համաձայն՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ էդուարդ Մարտիրոսյանը նշանակվում է ՀՀ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

ՀՀ վարչապետը հայտնել է նաեւ, որ մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար։

 

Սեպտեմբերի 16-ին աշխատանքից ազատվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, սեպտեմբերի 18-ին՝ Վալերի Օսիպյանը՝ ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին