ՀՀ սահմանը խախտելու համար ռուս սահմանապահները ձերբակալել են ավելի քան 190 հոգու - Mediamax.am

11175 դիտում

ՀՀ սահմանը խախտելու համար ռուս սահմանապահները ձերբակալել են ավելի քան 190 հոգու


Հայաստանում ՌԴ սահմանապահ վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովը
Հայաստանում ՌԴ սահմանապահ վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ՌԴ սահմանապահ վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովն ասել է, որ այս տարի ՀՀ պետական սահմանը խախտելու համար ռուս սահմանապահների կողմից ձերբակալվել է ավելի քան 190 հոգի:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վիկտոր Վլասովն  ասել է, որ ամենամեծ թվով սահմանախախտները բերման են ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից:

 

Նրա խոսքերով, Հայաստանի պետական սահմանն հատելիս շուրջ 2 հազար անձանց փաստաթղթերում հայտնաբերվել են անճշտություններ, նրանցից 550-ին չի թույլատրվել հատել ՀՀ սահմանը:      

 

«Մեր հիմնական առաքելությունը ՀՀ պետական սահմանի պահպանությունն է, որը սահմանապահներն իրականացրել են բարձր մակարդակով: Մենք կանխել ենք պետական սահմանի ապօրինի հատման, մաքսանենգության փորձերը»,- ասել է Վիկտոր Վլասովը:

 

Հայաստանում ՌԴ սահմանապահ վարչության ղեկավարն ընդգծել է, որ ընթացիկ տարում մեծ աշխատանք է իրականացվել սահմանային անցակետերի արդիականացման ուղղությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին