Հայաստանը պատրաստվում է պաշտպանության ռազմավարական վերանայման նոր փուլին - Mediamax.am

5826 դիտում

Հայաստանը պատրաստվում է պաշտպանության ռազմավարական վերանայման նոր փուլին


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման նոր շրջափուլի նախապատրաստման եւ աշխատանքների կազմակերպման շրջանակներում հուլիսի 7-ից 13-ը Հայաստանում էր ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը:

Խորհրդատվական խմբի անդամների հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է մոտեցումներն ու տեսլականը ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման նոր շրջափուլի

կազմակերպման հարցում: Նա նշել է, որ նախորդ շրջափուլի ընթացքում միջազգային գործընկերների տրամադրած խորհրդատվությունը լուրջ դերակատարություն է ունեցել վերջնական պլանավորման փաստաթղթերի մշակման գործում:

 

Հուլիսի 12-ին ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խմբի անդամներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

Խմբի անդամները ներկայացրել են ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման նոր շրջափուլի ճանապարհային քարտեզի նախնական տարբերակը՝ միջոցառումների կատարման ժամանակացույցով: 

 

Պաշտպանության նախարարը նշել է, որ պաշտպանության ռազմավարական վերանայումը, հանդիսանալով պաշտպանության միջնաժամկետ եւ երկարաժամկետ պլանավորման կարեւորագույն բաղկացուցիչներից մեկը, ձեռք է բերել պարբերական բնույթ: Սեյրան Օհանյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման հերթական գործընթացը կիրականացվի բարձր արդյունավետությամբ, որի արդյունքում կստեղծվի «ՀՀ զինված ուժեր-2020» տեսլականը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին