Երեւանում հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցություններ կանցկացվեն - Mediamax.am

5248 դիտում

Երեւանում հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցություններ կանցկացվեն


էվելին Ֆարկասը եւ Սեյրան Օհանյանը
էվելին Ֆարկասը եւ Սեյրան Օհանյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ

Երեւանում հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցություններ կանցկացվեն
Երեւանում հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցություններ կանցկացվեն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ

Երեւանում հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցություններ կանցկացվեն
Երեւանում հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցություններ կանցկացվեն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ

էվելին Ֆարկասը եւ Սեյրան Օհանյանը
էվելին Ֆարկասը եւ Սեյրան Օհանյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 19-ին Երեւանում տեղի կունենան հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, խորհրդակցությունների ընթացքում կամփոփվեն համագործակցության նախորդ ժամանակաշրջանի ձեռքբերումները եւ կհաստատվեն հետագա համագործակցության հեռանկարները:

 

Երկկողմ խորհրդակցություններին մասնակցելու նպատակով Հայաստանում է գտնվում ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ դոկտոր էվելին Ֆարկասը եւ նրա գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում եմ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի գրասենյակի, ԱՄՆ եվրոպական հրամանատարության, Կանզասի ազգային գվարդիայի եւ ԱՄՆ Պաշտպանության եւ անվտանգության համագործակցության գործակալության պաշտոնյաները:

 

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար  Սեյրան Օհանյանը հանդիպել է էվելին Ֆարկասին եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնին:

 

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկկողմ համագործակցության ներկայիս մակարդակը, որն իրականացվում է հիմնականում երկու` ՀՀ միջազգային անվտանգության ապահովման եւ խաղաղապահ փոխգործակցելի կարողությունների զարգացման եւ պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին մասնագիտական խորհրդատվական աջակցություն տրամադրման ուղղություններով:

 

ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ ԱՄՆ ռազմաուսումնական հաստատություններում եւ վարժական կենտրոններում հայ զինծառայողների կրթության եւ անհատական ու ստորաբաժանման կազմով վարժանքների` վերջերս ընդլայնված հնարավորությունները մեծ դեր են խաղում ՀՀ ԶՈՒ անձնակազմի պատրաստության գործում, սակայն անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանում խաղաղապահ վարժական կարողությունների ստեղծման ուղղությամբ:

 

Դոկտոր Ֆարկասը, շնորհակալություն հայտնելով հայկական կողմին միջազգային անվտանգության ապահովման գործողություններում մեծ ներդրման համար, ընդգծել է, որ ներկայիս համագործակցության ոլորտները փոխադարձ շահավետ են, սակայն դրանք զարգացնելու ավելի լայն հեռանկարներ կան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին