Երեւանում քննարկել են ԱՊՀ երկրների միջեւ հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերը - Mediamax.am

2231 դիտում

Երեւանում քննարկել են ԱՊՀ երկրների միջեւ հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերը


Երեւանում քննարկել են ԱՊՀ երկրների միջեւ հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերը
Երեւանում քննարկել են ԱՊՀ երկրների միջեւ հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ԱՊՀ պետությունների միջեւ հակաօդային պաշտպանության բնագավառում երկկողմ եւ բազմակողմ ռազմական համագործակցության ամրապնդման հարցերն այսօր քննարկվել են Երեւանում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն ընդունել է ՌԴ ԶՈՒ օդատիեզերային պաշտպանության զորքերի շտաբի պետ-օդատիեզերային պաշտպանության զորքերի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոյին, ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սինայսկուն եւ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինին, ովքեր Հայաստան էին ժամանել ԱՊՀ ՄՊ ՀՕՊ հարցերով համադրման կոմիտեի հերթական 40-րդ նիստին մասնակցելու նպատակով:

 

Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը եւ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՕՊ միացյալ համակարգի հետագա զարգացմանն ուղղված հարցեր, ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ բնագավառում երկկողմ եւ բազմակողմ ռազմական համագործակցության ամրապնդման, ինչպես նաեւ ԱՊՀ ՄՊ հակաօդային պաշտպանության ինտեգրման եւ  կատարելագործման խնդիրները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին