Կառավարությունը «Արարատ Գրուպ»-ին հարկային արտոնություններ է տրամադրել - Mediamax.am

4313 դիտում

Կառավարությունը «Արարատ Գրուպ»-ին հարկային արտոնություններ է տրամադրել


ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է «Արարատ Գրուպ» ընկերության հայտը «ժամանակավոր ներմուծում» արտոնյալ հարկային ռեժիմի տրամադրման մասին:

Ինչպես այսօր կառավարության նիստում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, «Արարատ Գրուպ» ընկերությունը մտադիր է մինչեւ 2015թ. կատարել $ 27 մլն ծավալի ներդրումներ: 

 

Նրա խոսքերով, ընկերությունը կզբաղվի հանքային ջրերի արտադրությամբ, գյուղատնտեսական ապրանքների վերամշակմամբ եւ արտահանմամբ: Տիգրան Դավթյանը տեղեկացրել է, որ ընկերությունը մտադիր է ապահովել շուրջ 220 աշխատատեղ:

 

Էկոնոմիկայի նախարարն ասել է, որ ձեռնարկության տեխնիկական գործարկումը կկայանա 2011թ. հունիս-հուլիս ամիսներին, իսկ արտադրությունը լիովին կծավալվի մինչեւ տարեվերջ:

 

Նրա խոսքերով, կառավարությունը կշարունակի ներդրումային ծրագրերին աջակցելու քաղաքականությունը: «Նախարարության քննարկմանը ներկայացված են շուրջ 60 ներդրումային ծրագրեր: Այս տարի տարբեր ոլորտի 4 ընկերություններ արդեն արտոնություններ են ստացել նոր ներդրումների, սարքավորումների ներմուծման համար, ինչը կհանգեցնի զգալի առաջխաղացումների իրական հատվածում»,- ասել է Տիգրան Դավթյանը:

 

Մեր ընտրանին