Մեկնարկել է կրթության զարգացման նոր պետական ծրագրի մշակումը - Mediamax.am

11231 դիտում

Մեկնարկել է կրթության զարգացման նոր պետական ծրագրի մշակումը


ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ասել է, որ սպասվում է լարված աշխատանքային տարի, եւ անկախ նախորդ տարիների ձեռքբերումներից` պետք է նոր թափով ու եռանդով լծվել սպասվող աշխատանքներին:

Ինչպես հաղորդում են ԿԳՆ մամուլի ծառայությունից, Արմեն Աշոտյանն այս մասին ասել է գործակարգավարական հերթական խորհրդակցությանը:

 

«Այս տարվա հիմնական գերակայությունը եւ ամենակարեւոր բովանդակային նախագիծը պետք է լինի «Կրթության զարգացման պետական ծրագիրը-2016-25թթ.»: Արդեն մեկնարկել է համապատասխան գործընթացը, որն ահռելի քաղաքական եւ ռազմավարական կարեւորություն ունի եւ, համոզված եմ, որ լայն հասարակական հնչեղություն կունենա եւ կանցնի հանրային բուռն քննարկումների փուլ, քանի որ իր մեջ ներառում է առաջիկա տարիների կրթության տեսլականը»,- նշել է Արմեն Աշոտյանը:

 

Նախարարը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել սահմանամերձ գյուղերի դպրոցների` նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին: Նա անդրադարձել է նաեւ Վրաստանի հայկական դպրոցների խնդրին, որտեղ որոշակի հարցեր են առաջացել, մասնավորապես, դասագրքերի հետ կապված: Նախարարը տեղեկացրել է, որ Վրաստանի իր գործընկերոջ հետ ձեռք է բերել համաձայնություն` մի շարք խնդիրներ լուծելու վերաբերյալ:

 

Արմեն Աշոտյանի խոսքով՝ այս տարվա երկրորդ խոշոր օրենսդրական նախաձեռնությունը «Գիտության եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրինագիծն է, որը ներկայումս Ազգային ժողովում քննարկումների փուլում է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին