Լավ կրթությունը պետք է մատչելի լինի բոլորին, ասել է նախագահը - Mediamax.am

16237 դիտում

Լավ կրթությունը պետք է մատչելի լինի բոլորին, ասել է նախագահը


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ «մեր խնդիրն է լավ կրթությունը դարձնել մատչելի բոլորի համար»:

Այս մասին նախագահն ասել է սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ հղած իր ուղերձում:

 

«Ոչ մի երիտասարդ չպետք է կորցնի որակյալ կրթություն ստանալու հնարավորությունը ոչ վճարունակ լինելու պատճառով»,-ասել է նախագահը:

 

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում հետեւողականորեն կատարելագործվում է կրթական համակարգը:

 

«Մենք նաեւ գիտենք, որ թե՛ դպրոցներում, թե՛ բուհերում ունենք խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Այդ խնդիրները վերաբերում են հատկապես կրթության մակարդակին, որից մենք գոհ չենք: Մենք գոհ չենք ոչ միայն այն պատճառով, որ կատարելությունը սահման չունի, այլեւ այն պատճառով, որ ժամանակակից աշխարհում զարգացման տեմպերը կտրուկ մեծացել են: Մենք պարտավոր ենք շարժվել աշխարհին համաքայլ: Մենք պարտավոր ենք նաեւ արագացնել կրթության զարգացման տեմպերը»,- ասել է նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին