Պետք է մշակել կրթակարգի լավագույն նախագիծը, ասել է նախարարը - Mediamax.am

10184 դիտում

Պետք է մշակել կրթակարգի լավագույն նախագիծը, ասել է նախարարը


ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ասել է, որ պետք է մշակել հանրակրթության զարգացումը նախանշող հիմնարար փաստաթղթի՝ կրթակարգի լավագույն նախագիծը:

«Մենք պետք է ազնվորեն հարցնենք ինքներս մեզ՝ առաջարկվող կրթակարգի նախագիծը բավարարո՞ւմ է մեր պահանջներին: Եթե այո՝ փորձենք կատարելագործել այն, եթե ոչ՝ անկախ նրանից, որ որոշակի աշխատանք արդեն կատարվել է, առաջարկենք մասնագետներին մի քանի նախագծային նոր առաջարկներ ներկայացնել, որպեսզի համատեղ քննարկումների ժամանակ լավագույն տարբերակը ստանանք»,- ասել է Լեւոն Մկրտչյանը՝ կրթակարգի մշակմանը նվիրված խորհրդակցության ընթացքում:

 

Նախարարի խոսքով՝ կրթակարգին հաջորդելու են կրթական ծրագրերի եւ հենքային առարկայական ուսումնական պլանների մշակման աշխատանքները, որտեղ հստակեցվելու են առարկայական ծավալների տեղաբաշխվածության հարցերը:

 

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ առարկայական չափորոշիչների մշակման աշխատանքային խմբերում ընդգրկվեն ոլորտի լավագույն մասնագետները»,- ասել է Լեւոն Մկրտչյանը:

 

Կրթակարգի հիմնական խնդիր է դիտվում դպրոցական ծրագրի բեռնաթափումը, դասագրքերի եւ առարկայական ծրագրերի վերանայումը, դասավանդման նոր մեթոդների ներմուծումը, ասել է նախարարը:

 

«Շատ կարեւոր է, որ մենք կարողանանք պահպանել նաեւ դպրոցների ակադեմիական ազատությունների շրջանակը: Առարկայական պարտադիր ծավալին զուգահեռ մենք առնվազն մեկ քառորդի չափով պետք է հնարավորություն տանք դպրոցին ինքնուրույն ձեւավորել իր կրթական ծրագիրը»,- ասել է ԿԳ նախարարը:

Պե՞տք է կատարել կրթակարգի նախագծի փոփոխություն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին