10900 դիտում

Հայաստանում ֆրանսերենի ուսուցումը կխորացվի


Լուսանկարը` ԿԳՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն ասել է, որ Ֆրանսիայի նման բարեկամ երկրի հետ համագործակցության ամրապնդումը Հայաստանի համար կարեւոր է ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ ֆրանկոֆոն երկրների եւ Եվրոպայի միության շրջանակում:

Այս մասին նախարարն ասել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթի հետ հանդիպմանը:

Լեւոն Մկրտչյանն ընդգծել է, որ Ֆրանսիայի դեսպանատունը ՀՀ կրթական համակարգը մշտապես պահել է ուշադրության կենտրոնում՝ ոլորտի նկատմամբ ցուցաբերելով լուրջ եւ գործուն աջակցություն:

Անդրադառնալով Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությանը, հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման ուղղությամբ ձեռնարկված քայլերին՝ նախարարը նշել է. «Կրթական ծրագրերի նման հագեցվածությունը կարող են միայն հոգեհարազատ ազգերն ու պետություններն արձանագրել»:
 
Դեսպանն էլ նշել է, որ Հայաստանում իր մեկամսյա գործունեության ընթացքում ունեցած հանդիպումներից ամենակարեւորը կրթության համակարգի հարցերի քննարկումն է եղել:

«Քիչ են այն երկրները, որոնց հետ Ֆրանսիան կրթության ոլորտում այսքան խորացված հարաբերություններ ունի»,- ասել է Ջոնաթան Լաքոթը:

Նա տեղեկացրել է նաեւ, որ մտադրություն կա ընդլայնել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությունը, քայլեր են կատարվում դպրոցներում ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցմանն աջակցելու ուղղությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am