Եվրոպացի քաղաքական գործիչները եւ մտավորականները Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների հույս ունեն - Mediamax.am

2949 դիտում

Եվրոպացի քաղաքական գործիչները եւ մտավորականները Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների հույս ունեն


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Մի խումբ եվրոպացի քաղաքական գործիչներ եւ մտավորականներ այսօր Երեւանում Եվրոպա-Հայաստան խորհրդի հայտարարությունը ներկայացնելիս հույս են հայտնել, որ մայիսի 6-ի ԱԺ ընտրությունները կլինեն արդար եւ ժողովրդավարական:

Իտալիայի խորհրդարանի պատգամավոր եւ Եվրոպա-Հայաստան խորհրդի անդամ Ռիկարդո Միլիորին ասել է, որ իրենք ընտրական քարոզարշավում առողջ մրցակցային մթնոլորտ են դիտարկել:

 

Նրա խոսքերով, դիտարկվել է “գրեթե կատարյալ ընտրական քարոզարշավ, եւ յուրաքանչյուր կուսակցություն հնարավորություն է ունեցել կապ հաստատելու հասարակության եւ իր ընտրազանգվածի հետ”:

 

“Հայաստանը եվրոպական երկիր է իր պատմությամբ, մշակույթով եւ ապագայով: Որպես եվրոպացի քաղաքական գործիչներ եւ մտավորականներ, կոչ ենք անում հայ ժողովրդին մասնակցել ընտրություններին եւ ձգտել մեծ ապագայի: Կիրակի օրը պետք է նշանավորվի ազատ եւ արդար ընտրություններով ”,- ասել է նա:

 

“Հայաստանի եվրոպացի բարեկամներ” կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեկն էլ հստակեցրել է, որ Հայաստանում ժողովրդական ընտրությունների անցկացումն ոչ թե իրենց կանխագուշակումն է, այլ հույսը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին