Քեսաբի վրա հարձակվել են Թուրքիայի տարածքից, փաստել է Human Rights Watch-ի տնօրենը - Mediamax.am

3988 դիտում

Քեսաբի վրա հարձակվել են Թուրքիայի տարածքից, փաստել է Human Rights Watch-ի տնօրենը


Քենեթ Ռոթը
Քենեթ Ռոթը

Լուսանկարը` http://static.guim.co.uk


Երեւան: Մեդիամաքս: Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն Քենեթ Ռոթն ասել է, որ «Քեսաբի վրա իրականացված հարձակումը մեկնարկել է Թուրքիայի տարածքից»:

Այդ մասին նա ասել է թուրքական Hurriyet Daily News-ի հետ զրույցում` հարձակումն անվանելով «էական ռազմական գործողություն»:

 

Նա նշել է, որ Human Rights Watch դեռեւս հետաքննում է Քեսաբի դեպքերը եւ դեռ ոչինչ չի հրապարակել:

 

«Հստակ է, որ հարձակումը մեկնարկել է Թուրքիայի տարածքից, սակայն դեռեւս չենք կարող ասել` թե ինչպե՞ս: Տարբեր մեղադրանքներ են հնչեցվել, սակայն դեռեւս բավարար ապացույցներ չունենք գործողության իրականացման մասին», - ասել է Human Rights Watch-ի ղեկավարը:

 

Քենեթ Ռոթը Սիրիայի իշխանություններին անվանել է մարդու հիմնարար իրավունքների ամենամեծ խախտող, իսկ Սիրիայի նախագահի պատերազմական ռազմավարությունը որակել որպես «հանցագործություն»:

 

Անդրադառնալով զինված ընդդիմության վայրագություններին, Human Rights Watch-ի գործադիր տնօրենն ասել է, որ ճիշտ է, դրանք նույնքան զանգվածային չեն, որքան իշխանական ուժերի դեպքում, սակայն առկա են:

 

«Հարկավոր է իրականացնել խիստ միջոցառումներ, որպեսզի ոճրագործություններ իրականացնողները արտաքին աջակցություն չստանան»,- հավելել է Քենեթ Ռոթը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին