Նազարբաեւը շարունակում է Թուրքիային հրավիրել Եվրասիական միություն - Mediamax.am

2660 դիտում

Նազարբաեւը շարունակում է Թուրքիային հրավիրել Եվրասիական միություն


Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը

Լուսանկարը` AFP


Երեւան: Մեդիամաքս: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հերթական անգամ հայտարարել է, որ Թուրքիան կարող է դառնալ Եվրասիական տնտեսական միության ասոցացված անդամ:

Ինչպես հաղորդում է Կենտրոնական Ասիայի լրատվական ծառայությունը, Նազարբաեւն այդ մասին ասել է Թուրքիայում` Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովի ավարտին: 

 

«Եվրասիական միությունը բաց է այլ պետությունների անդամակցության համար: Օրինակ, Թուրքիան եւ այլ երկրներ կարող են հետագայում դառնալ այդ միավորման ասոցացված անդամ»,- ասել է Նազարբաեւը:

 

«Միաժամանակ, այդ հարցը գտնվում է Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ-երկրների լիազորությունների շրջանակներում»,- նշել է Ղազախստանի նախագահը: 

 

Նա ասել է նաեւ, որ Միությանը նախատեսում են անդամակցել Հայաստանն ու Ղրղզստանը, իսկ մի շարք այլ երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում միավորման հետ առեւտրի զարգացման առումով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին