Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան - Mediamax.am

3265 դիտում

Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան


Սերգեյ Լավրովը
Սերգեյ Լավրովը

Լուսանկարը` http://www.aif.ru/


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 23-ին կժամանի Հայաստան:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նախատեսած են Սերգեյ Լավրովի հանդիպումները Հայաստանի ղեկավարության հետ: Այցի շրջանակներում նախատեսած է Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը: 

 

ՌԴ արտգործնախարարը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ հունիսի 17-18-ին Սերգեյ Լավրովը գտնվում էր պաշտոնական այցով Ադրբեջանում:

 

Բաքվում Սերգեյ Լավրովը անդրադարձել էր նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, նշելով, որ «Լեռնային Ղարաբաղի հարցը կապ չունի Եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացների հետ, որոնք այժմ տեղի են ունենում Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի միջեւ, եւ որոնց՝ համապատասխան փաստաթղթերի ստորագրումից հետո, շուտով կմիանա նաեւ Հայաստանը»:

 

ՌԴ արտգործնախարարի խոսքով, Հայաստանը նախկինում էլ հայտարարել է, որ ինտեգրացիոն գործընթացներին մասնակցում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների շրջանակներում, նույնը տեղի կունենա նաեւ Եվրասիական տնտեսական միության դեպքում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին