Ստորագրվել է Ռուսաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագիրը - Mediamax.am

5511 դիտում

Ստորագրվել է Ռուսաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագիրը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Սոչիում ստորագրվել է Ռուսաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների եւ Հայաստանի տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագիրը:

Փաստաթղթի ստորագրմանը ներկա են եղել Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը: 

 

Համաձայնագրով նախատեսվում է, որ մի կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող մյուս կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտականությունից:

 

«Համաձայնագիրը նպաստավոր պայմաններ կստեղծի Հայաստանից ՌԴ մեկնող քաղաքացիների, այդ թվում աշխատանքային միգրանտների համար», - ասված է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին