Տիգրան Սարգսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահին - Mediamax.am

3600 դիտում

Տիգրան Սարգսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահին


Բարաք Օբաման եւ Տիգրան Սարգսյանը
Բարաք Օբաման եւ Տիգրան Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործորի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Սարգսյանը հուլիսի 14-ին իր հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:

Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը դեսպան Սարգսյանը նշեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները առանձնանում են բարձր մակարդակով եւ արդյունավետ համագործակցությամբ։ Դեսպանն ասել է, որ երկու երկրների միջեւ առկա է հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, եւ իր առաքելությունն ուղղված է լինելու փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու փոխգործակցության շրջանակի ընդլայնմանը:

 

«ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել, որ ՀՀ նորանշանակ դեսպանն իր հարուստ փորձն ու գիտելիքները լավագույնս կծառայեցնի երկու բարեկամ ժողովուրդների միջեւ հարաբերությունների խորացման գործին: Բարաք Օբաման շեշտել է, որ Միացյալ Նահանգները կարեւորում է Հայաստանի հետ փոխադարձ հարգանքի եւ շահերի վրա հիմնված հարաբերությունները, գործընկերությունը միջազգային խաղաղապահ առաքելություններում, ինչպես նաեւ ժողովրդավարության ամրապնդման եւ տնտեսական զարգացման ուղղությամբ համագործակցությունը: Նախագահ Օբաման ընդգծել է նաեւ, որ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հանձնառությունը՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը եւ ամրապնդելու Հարավային Կովկասի անվտանգությունը», - հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 

Զրուցակիցները ընդգծել են, որ ամերիկահայ համայնքը կարեւոր դերակատարություն ունի երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացման գործում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին