Հայաստանը ծրագրում է հոկտեմբերին միանալ Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը - Mediamax.am

2943 դիտում

Հայաստանը ծրագրում է հոկտեմբերին միանալ Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը


Զոհրաբ Մնացականյանը
Զոհրաբ Մնացականյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը ծրագրում է ներգրավվել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը ս.թ. հոկտեմբերին:

Այս մասին ասել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը՝ Անվտանգության խորհրդի «Խաղաղապահ գործողություններ. ՄԱԿ-ի եւ տարածաշրջանային գործընկերության գնահատում» խորագրով բաց քննարկման ժամանակ:

 

«Որպես խաղաղապահ գործողություններում ներգրավված երկիր` Հայաստանը կուտակել է զգալի փորձ` մասնակցելով Կոսովոյում եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին: Հոկտեմբերին Հայաստանը ծրագրում է ներգրավվել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը, ինչը ՄԱԿ-ի շրջանակներում մեր մասնակցության ընդլայնման վառ ապացույցն է: Որպես ԵԱՀԿ անդամ պետություն` Հայաստանը դիտարկում է կազմակերպության հնարավոր դերակատարությունը խաղաղապահ գործողություններում` ըստ յուրաքանչյուր իրավիճակի, իսկ ՀԱՊԿ անդամ պետությունների հետ համագործակցում է` խաղաղապահության նախապատրաստման գործում»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին