Ամերիկան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ է արել հանդիպել «առաջին իսկ հնարավորության դեպքում» - Mediamax.am

4661 դիտում

Ամերիկան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ է արել հանդիպել «առաջին իսկ հնարավորության դեպքում»


Մերի Հարֆը
Մերի Հարֆը

Լուսանկարը` https://www.scmp.com


Երեւան: Մեդիամաքս: Միացյալ Նահանգները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ են անում հանդիպել «առաջին իսկ հնարավորության դեպքում»` առանցքային հարցերի շուրջ երկխոսությունը վերսկսելու համար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին ասված է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակի տեղակալ Մերի Հարֆի հայտարարության մեջ:

 

«Միացյալ Նահանգները մտահոգություն են հայտնում շփման գծի երկայնքով բռնության ուժգնացմամբ, ինչի հետեւանքով հուլիսի 31-ին գրանցվել են զգալի մարդկային կորուստներ: Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում սպանվածների եւ վիրավորների ընտանիքներին եւ կողմերին կոչ ենք անում անմիջապես միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու եւ հրադադարը հարգելու ուղղությամբ: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Վրեժխնդրությունը եւ նոր բռնությունը ավելի կբարդացնեն խաղաղ կարգավորումը:

 

Միացյալ Նահանգները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ են անում հանդիպել առաջին իսկ հնարավորության դեպքում` առանցքային հարցերի շուրջ երկխոսությունը վերսկսելու համար: Կողմերին նաեւ կոչ ենք անում ընդունել բանակցություններ սկսելու մասին ԵԱՀԿ Գործող նախագահի առաջարկը: Մենք հավատարիմ ենք մնում մասնակցությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում եւ պատրաստ ենք աջակցել խաղաղության հաստատմանը», - ասված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին