Պուտինն առանձին հանդիպումներ կանցկացնի ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հետ - Mediamax.am

4338 դիտում

Պուտինն առանձին հանդիպումներ կանցկացնի ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հետ


Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը

Լուսանկարը` http://www.aif.ru/


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ «այս շաբաթվա վերջին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպումներ կունենա նախ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւեի հետ»:

«Երբ նրանք բոլորը հայտնվեն մեկ վայրում եւ միեւնույն ժամանակին, հավանաբար, խոսք գնա նաեւ Լեռնային Ղարաբաղի մասին: Ինչպես դա կկազմակերպվի, կախված է առաջնորդներից: Մեզ, անշուշտ, անհանգստացնում են սահմանագծում տեղի ունեցող զարգացումները»,- ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին ասել է Սերգեյ Լավրովը:

 

Ռուսաստանցի նախարարը նաեւ հիշեցրել է, որ որոշ ժամանակ առաջ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ կողմերը համաձայնեցրել էին «բավականին համեստ հայտարարություն», որը պայմանավորվածություն էր պարունակում վստահության միջոցները ամրապնդելու անհրաժեշտության մասին:

 

«Այդ պահին հարկավոր էր փոխանակել զոհերի մարմինները, գերիներին եւ համաձայնեցնել հավելյալ այն բոլոր քայլերը, որոնք կմեղմացնեին իրավիճակը շփման գծում: Մենք, որպես համանախագահ երկրներից մեկը, քիչ ջանքեր չենք գործադրում մեր ամերիկացի ե ֆրանսիացի գործընկերների հետ, որպեսզի որոշակի կետի բերենք մի քանի հարցեր, որոնք խոչընդոտում են հասնել մի փաստաթղթի, որը կշարադրի հակամարտության կարգավորման քաղաքական սկզբունքները, որպեսզի կողմերը կարողանան ձեւակերպել իրենց համար ընդունել փաթեթը: Սկզբունքները շարադրող նման հայտարարության ընդունումը, անշուշտ, կնպաստեր մթնոլորտի բարելավմանը: Բայց դա անելն այնքան էլ հեշտ չէ: Այդ նպատակով բազմաթիվ փորձեր են արվել, եւ ամեն անգամ թվում էր, թե ահա մոտեցել են կարեւոր հանգրվանի համաձայնության հասնելու համար, բայց ինչ-որ բան խանգարում էր: Կարծում եմ, որ պետք է համառորեն շարունակել օգնել հայերին եւ ադրբեջանցիներին, որպեսզի նրանք գտնեն այնպիսի ձեւակերպումներ, որոնք կգոհացնեն երկու կողմերին»,- եզրափակել է Սերգեյ Լավրովը:   

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին