ՀՀ կառավարությունը $ 100 հազար կտրամադրի եզդիներին օգնելու համար - Mediamax.am

2867 դիտում

ՀՀ կառավարությունը $ 100 հազար կտրամադրի եզդիներին օգնելու համար


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է $ 100 հազար տրամադրել տեղահանված եզդիներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի փոխանցմամբ, ՀՀ կառավարությունը Իրաքում ստեղծված  իրավիճակով պայմանավորված նախապես հայտարարել էր $ 50 հազար տրամադրելու մասին, սակայն ՀՀ նախագահի առաջարկով կրկնապատկել է առաջարկվող գումարը:

 

Փոխնախարարը նշել է, որ արդեն իսկ քննարկվել են օգնության տրամադրման մեխանիզմները, որին մասնակցել է նաեւ ՀՀ եզդիական համայնքը, եւ հավելել, որ օգնությունը տեղ կհասնի գումարը ստանալուն պես:

 

«Եզդի ժողովրդին սատարելու համար հրահանգ էր տրվել ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչներին,  բարեկամ պետություններին եւ միջազգային կազմակերպություններին` համապատասխան քննարկումներ կատարել բռնությունները դադարեցնելու եւ իրավիճակը մեղմելու ուղղությամբ, իսկ ՀՀ նախագահը վերջերս  հրահանգել է կրկնապատկել այդ ջանքերը»,- ասել է Շավարշ Քոչարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին