Հայաստանն ու Վրաստանը «Բարեկամության կամուրջ» կկառուցեն Բագրատաշեն-Սադախլու անցակետում - Mediamax.am

5555 դիտում

Հայաստանն ու Վրաստանը «Բարեկամության կամուրջ» կկառուցեն Բագրատաշեն-Սադախլու անցակետում


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանն ու Վրաստանը մտադիր են խորացնել երկկողմ համագործակցությունը:

Այս մասին այսօր Երեւանում հայտարարել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

 

«Մենք էլ ավելի կխորացնենք մեր համագործակցությունը,  եւ իմ այցը հենց այս նպատակին է ծառայում: Մեր բանակցությունների ընթացքում քննարկել ենք առեւտրատնտեսական, տարածաշրջանային հարցեր, շեշտել տարածաշրջանային կայունության ամրապմնդման անհրաժեշտությունը»,- ասել է վրաց վարչապետը իր հայաստանցի գործընկեր Հովիկ Աբրահամյանի հետ համատեղ ասուլիսում:

 

Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է, որ այս տարվա 6 ամիսների ընթացքում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առեւտրաշրջանառության ծավալներն աճել են 42%-ով, ինչը, ըստ վրաց վարչապետի, վկայում է կողմերի միջեւ տնտեսական կապերի զարգացման մասին:

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին ասել է, որ կողմերը քննարկել են սահմանային անցակետերի արդիականացման, մասնավորապես, Բագրատաշեն-Սադախլու անցակետում նոր՝ «Բարեկամության կամրջի» կառուցման հարցը:

 

«Բանակցություններն ընթացել են բարեկամ երկրներին բնորոշ ջերմ եւ կառուցողական մթնոլորտում»,- ասել է ՀՀ վարչապետը: 

 

Մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին հնարավորություն չտրվեց հարցեր ուղղել վարչապետերին: Նրանք իրենց խոսքում չանդրադարձան նաեւ երկու երկրների մասնակցությամբ իրականացվող ինտեգրացիոն գործընթացներին:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին