Պաշտոնական Երեւանը ողջունում է Արցախի անկախությունը ճանաչող՝ Կալիֆոռնիայի Սենատի որոշումը - Mediamax.am

2723 դիտում

Պաշտոնական Երեւանը ողջունում է Արցախի անկախությունը ճանաչող՝ Կալիֆոռնիայի Սենատի որոշումը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Պաշտոնական Երեւանը ողջունում է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սենատի որոշումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ:

 

«Որքան Ադրբեջանը կշարունակի խոչընդոտել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի եւ եռանախագահների ջանքերին, այնքան նորանոր համանման որոշումներ ու բանաձևեր կարելի է ակնկալել, որոնք ճանապարհ կհարթեն դեպի ԼՂՀ միջազգային ճանաչում»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով բանաձեւի ընդունումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին