Հայաստանը ողջունում է Ցեղասպանության հերքումը Հունաստանում քրեականացնող օրինագծի ընդունումը - Mediamax.am

2477 դիտում

Հայաստանը ողջունում է Ցեղասպանության հերքումը Հունաստանում քրեականացնող օրինագծի ընդունումը


Էդվարդ Նալբանդյանը
Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Պաշտոնական Երեւանը ողջունում է Հունաստանի խորհրդարանի կողմից սեպտեմբերի 9-ին օրենքի ընդունումը, որով քրեականացվում է Հունաստանի Ազգային ժողովի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը։

 

«Այս քայլով Հունաստանը եւս մեկ անգամ ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին եւ կարևոր քայլ կատարեց` ցեղասպանությունների եւ մարդկության դեմ այլ ծանր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ»,- մեկնաբանելով օրինագծի ընդունումը՝ հայտարարել է Հայաստանի  արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին