Հայաստանի նախագահը առանձնազրույց կունենա Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ - Mediamax.am

4461 դիտում

Հայաստանի նախագահը առանձնազրույց կունենա Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ


Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը

Լուսանկարը` static1.businessinsider.com


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Վատիկան:

Սերժ Սարգսյանը առանձնազրույց կունենա Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ, այնուհետ կհանդիպի Սուրբ Աթոռի պետքարտուղար, Կարդինալ Պիետրո Պարոլինիի հետ:

 

ՀՀ նախագահը Վիտտորիանո թանգարանային համալիրում կմասնակցի «Արեւելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջեւ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը, որտեղ հանդես կգա ելույթով:

 

Նախագահը կայցելի նաեւ Սան Բարտոլոմեո (Սուրբ Բարդուղիմեոս) եկեղեցի, որի մատուռներում տեղ են գտել քրիստոնյա նահատակների, այդ թվում Հայոց ցեղասպանության նահատակների վերաբերյալ հիշատակումներ: Եկեղեցու գլխավոր խորանի առջեւ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ կդնի եւ հարգանքի տուրք կմատուցի նահատակների հիշատակին:

 

Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը կայցելի Վատիկանյան թանգարաններում հայկական միջնադարյան խաչքարի մշտական ցուցադրության սրահ:

 

2013 թվականի մարտի 19-ին Սերժ Սարգսյանը Վատիկանում ներկա էր գտնվել Հռոմի նորընտիր Պապ Ֆրանցիսկոսի գահակալության արարողությանը: ՀՀ նախագահն ասել էր, որ Սուրբ Պետրոսի նվիրապետական աթոռն զբաղեցնում է հայ ժողովրդի բարեկամը, ով քաջատեղյակ է մեր մշակույթին ու պատմությանը, ինչը նա բազմիցս փաստել է Արգենտինայում իր գործունեության ընթացքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին