ԵԽ առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացում Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցել, ասել է Սերժ Սարգսյանը - Mediamax.am

2205 դիտում

ԵԽ առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացում Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցել, ասել է Սերժ Սարգսյանը


Նիլս Մուիժնիկսը եւ Սերժ Սարգսյանը
Նիլս Մուիժնիկսը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցել Եվրոպայի խորհրդի անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացում, որոնց արդյունքները տեսանելի են եւ անշրջելի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, Սերժ Սարգսյանն այս մասին ասել է այսօր՝ Երեւանում ընդունելով է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի գլխավորած պատվիրակությանը:

 

Նախագահը ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Եվրոպայում մարդու իրավունքների հիմնական երաշխավոր հանդիսացող կառույցի՝ ԵԽ-ի հետ համագործակցությունն ու վերջինիս աջակցությունը մեր երկրում իրականացվող շարունակական բարեփոխումներին:

 

Նիլս Մուիժնիկսը նշել է, որ Հայաստան այցելելիս որոշել են կենտրոնանալ դատական համակարգի բարեփոխումների, կանանց եւ տղամարդկանց հավասարության ու ընտանեկան բռնությունների դեմ պայքարի հարցերի վրա: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ընդգծել է, թե ուրախ է տեղեկանալ, որ այդ բնագավառներում առաջընթաց է արձանագրվել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին