Պաշտոնական Երեւանը դրական է գնահատել Սարգսյան-Ալիեւ հանդիպումը - Mediamax.am

4327 դիտում

Պաշտոնական Երեւանը դրական է գնահատել Սարգսյան-Ալիեւ հանդիպումը


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 27-ին Փարիզում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը բնորոշել է որպես «օգտակար, անկեղծ եւ կառուցողական»։

«Բավականին հետաքրքիր քննարկումներ էին: Նախագահների հանդիպման ընթացքում հնարավորություն եղավ անդրադառնալ նաեւ մի շարք տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների, որոնք ցույց տվեցին, որ որոշ հարցերի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի մոտեցումները կարող են նաեւ մոտ լինել», - ասել է նախարարը:

 

«Դուք երեւի նկատեցիք, որ իմ հնչեցրած գնահատականներում որոշակի դրական երանգ կա։ Դա պատահական չէ։ Երբ ասում ենք, որ բանակցությունները կառուցողական, անկեղծ, օգտակար էին, դա ինչ-որ մի բան նշանակում է: Կարծում եմ, որ Փարիզում եւս մի փոքր քայլ արվեց դեպի կողմերի դիրքորոշումների մոտեցումը: Իհարկե, սա բարդ գործընթաց է: Մեկ կամ մի քանի հանդիպումներով դժվար է բեկումնային առաջընթաց ակնկալել», - նկատել է Էդվարդ Նալբանդյանը:

 

Նախարարն ասել է, որ հաջորդ հանդիպման վայրի եւ ժամկետների մասին պայմանավորվածություն ձեռք չի բերվել, բայց կողմերը պայմանավորվել են ակտիվացնել շփումները:

 

«Եթե 2012թ. եւ 2013թ. նախագահների մակարդակով մեկական հանդիպում էր եղել, ապա 2014թ. արդեն 3 հանդիպում է կայացել: Շփումներն ակտիվացել են: Կարծում եմ, որ նախագահների եւ արտգործնախարարների մակարդակով հետագայում ակտիվ շփումները կշարունակվեն», - ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին