Նախագահները պետք է «բովանդակային եզրեր» գտնեն, կարծում է Գերմանիայի դեսպանը - Mediamax.am

3273 դիտում

Նախագահները պետք է «բովանդակային եզրեր» գտնեն, կարծում է Գերմանիայի դեսպանը


Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելն
Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելն

Լուսանկարը` http://www.eriwan.diplo.de


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելն այսօր դրական է գնահատել հոկտեմբերի 27-ին Փարիզում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպումը:

«Բավականին երկար ժամանակ երկու պետությունների ղեկավարները չէին հանդիպում՝ լռության ժամանակաշրջան էր: Շատ ուրախ էինք Ֆրանսիայի նախագահի հանդիպում կազմակերպելու նախաձեռնությանը, սակայն, չպետք է չափազանց լավատես լինել եւ շատ մեծ արդյունքներ ակնկալել մեկ հանդիպումից: Կարեւոր է, որ պետությունների ղեկավարները երկխոսության մեջ են եւ արդեն երրորդ անգամ են հանդիպում այս տարվա ընթացքում», - ասել է դեսպանը՝ հանդես գալով Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

 

Ռայներ Մորելը նաեւ հավելել է, որ երկու պետությունների առաջնորդները «պետք է փորձեն բովանդակային եզրեր գտնել»:

 

Դեսպանի խոսքով, Գերմանիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ գտնում է, որ դա է ճիշտ ձեւաչափը բանակցությունները շարունակելու համար:

 

Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը, իր հերթին, գոհունակությամբ է նշել այն հանգամանքը, որ նախագահները սկսել են ավելի հաճախ հանդիպել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին