Հայաստան կայցելի Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարարը - Mediamax.am

3289 դիտում

Հայաստան կայցելի Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարարը


Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը
Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը

Լուսանկարը` http://en.mercopress.com/


Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 3-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը:

Երեւանում նրան կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

 

Տեղի կունենան նաեւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Դեյվիդ Լիդինգտոնի բանակցությունները ։

 

Բրիտանացի նախարարը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

Դեյվիդ Լիդինգտոնը Հայաստան էր այցելել նաեւ 2012թ. սեպտեմբերին: Այցի շրջանակներում նա նաեւ բացառիկ հարցազրույց էր տվել Մեդիամաքս-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին