Նալբանդյանը հանդիպել է միջնորդներին - Mediamax.am

2407 դիտում

Նալբանդյանը հանդիպել է միջնորդներին


Նալբանդյանը հանդիպել է միջնորդներին
Նալբանդյանը հանդիպել է միջնորդներին

Լուսանկարը` ԱԳՆ մամուլի քարտուղարի Тwitter-ի էջից


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բազելում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

Նախարարը միջնորդների ուշադրությունը հրավիրել է վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով սաստկացած ռազմատենչ հռետորաբանության, բանակցությունների էությունն ու բովանդակությունը խեղաթյուրող հայտարարությունների, մարդկային զոհերի պատճառ դարձած հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների, ուսումնավարժական թռիչք իրականացնող Արցախի Պաշտպանության բանակի ուղղաթիռի խոցման հետեւանքով ստեղծված իրավիճակի վրա, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 

Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է համատեղ ջանքերը միջնորդների հետ՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

 

Այսօր եւ վաղը Բազելում կայանալու է ԵԱՀԿ անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների համաժողովը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին