ԵՄ-ն Հայաստան «կանաչ մարդուկներ» չի ուղարկել, ասել է լիտվացի նախարարը - Mediamax.am

4569 դիտում

ԵՄ-ն Հայաստան «կանաչ մարդուկներ» չի ուղարկել, ասել է լիտվացի նախարարը


ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին եւ Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսը
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին եւ Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսը

Լուսանկարը` REUTERS/Francois Lenoir


Երեւան: Մեդիամաքս: Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսը հերքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը այն մասին, թե ՆԱՏՕ-ի ընդլայնումը կարելի է համեմատել նոր Բեռլինյան պատի կառուցման հետ:

Ինչպես հայտնում է Delfi-ն, լիտվացի նախարարը ընդգծել է, որ պետությունները ազատ են դաշինքների ընտրության հարցում, եւ Եվրոպան, ի տարբերություն Ռուսաստանի, հարգում է այդ ազատությունը:

 

«Օրինակ, Հայաստանը փոխեց իր մոտեցումը եւ որոշեց ոչ թե ԵՄ գնալ, այլ Մաքսային միություն: Մենք այնտեղ զորքեր չուղարկեցինք, այնտեղ «կանաչ մարդուկներ» չեն եղել: Մենք շփվում ենք Հայաստանի հետ, եւ դա անում ենք շատ հարգալից կերպով», - ասել է Լինաս Լինկյավիչյուսը:

 

Նշենք, որ այս տարի «կանաչ մարդուկներ» ու «քաղաքավարի մարդիկ» անվանումները ստացել էին ՌԴ բանակի ներկայացուցիչները Ղրիմում:

 

Այս հղումով կարող եք կարդալ Մեդիամաքս-ի բացառիկ հարզազրոևյցը Լիտվայի ԱԳՆ ղեկավարի հետ՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին:

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին