«Տեղին չէ» խոսել հայ-ռուսական կապերի վերանայման մասին - Mediamax.am

3137 դիտում

«Տեղին չէ» խոսել հայ-ռուսական կապերի վերանայման մասին


ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ասել է, որ «տեղին չի համարում» Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունից հետո խոսել հայ-ռուսական հարաբերությունների վերանայման անհրաժեշտության մասին:

«Ռուսաստանի հետ մենք ունենք դաշնակցային, ռազմավարական հարաբերություններ, եւ կապակցել Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը հայ-ռուսական հարաբերությունների հետ, կամ խոսել դրանց վերանայման մասին, չեմ կարծում, որ տեղին է»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը 2014թ. դիվանագիտական տարին ամփոփող ասուլիսի ընթացքում:

 

Նրա խոսքով՝ Հայաստանը եւ Ռուսաստանը մտադիր են առավել զարգացնել եւ խորացնել դաշնակցային, ռազմավարական հարաբերությունները:

 

ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Գյումրիի ողբերգության առաջին օրվանից Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ պատշաճ համագործակցություն է իրականացվել ամենատարբեր մակարդակներով:

 

«Կողմերի միջեւ կա լիակատար փոխըմբռնում, որ հետաքննությունը պետք է լինի բաց, թափանցիկ, եւ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ»,- հավելել է նախարարը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին