Բաքուն շարունակում է արհամարհանքի գիծը, ասել է Նալբանդյանը - Mediamax.am

4073 դիտում

Բաքուն շարունակում է արհամարհանքի գիծը, ասել է Նալբանդյանը


ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Բաքուն շարունակում է «արհամարհանքի ու առավելապաշտական գիծը» միջազգային հանրության կոչերի նկատմամբ:

Այս մասին Էդվարդ Նալբանդյանն ասել է այսօր՝ Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ Երեւանում կայացած հանդիպմանը:

 

Նախարարն ասել է, որ այդ մասին է վկայում Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահի հրաժարումը՝ ընդունել միջնորդների առաջարկած միջազգային իրավունքի հայտնի երեք սկզբունքները՝ որպես հակամարտության կարգավորման հիմք:

 

Նախարարը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի զինուժի կողմից Արցախի հետ շփման գծում եւ Հայաստանի հետ սահմանին շեշտակի հաճախակիացած սադրիչ գործողությունների վրա:

 

Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Ադրբեջանը շարունակաբար մերժում է հրադադարի ռեժիմի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման, սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արած առաջարկությունները, իր ապակառուցողական դիրքորոշմամբ արգելակում է բանակցային գործընթացի առաջընթացը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին