Նալբանդյանն ու Նուլանդը քննարկել են հայ-ամերիկյան օրակարգը - Mediamax.am

3865 դիտում

Նալբանդյանն ու Նուլանդը քննարկել են հայ-ամերիկյան օրակարգը


Վիկտորիա Նուլանդն ու Էդվարդ Նալբանդյանը
Վիկտորիա Նուլանդն ու Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր վերահաստատել է Երեւան այցելելու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին ուղղված հրավերը։

Այդ մասին նախարարն ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդի հետ հանդիպմանը։

 

Զրուցակիցները արձանագրել են, որ ԱՄՆ եւ Հայաստանի միջեւ երկկողմ փոխգործակցությունը ընդգրկում է այնպիսի կարեւոր ոլորտներ, ինչպիսիք են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրները, խաղաղապահ գործողությունները, զանգվածային ոչնչացման զենքի չտարածումը, ահաբեկչության դեմ պայքարը։

 

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը երախտագիտություն հայտնեց խաղաղապահ գործողություններին Հայաստանի ակտիվ ներգրավվածության համար։

 

«Վիկտորիա Նուլանդը ընդգծեց Հայաստանի դրական ձեռքբերումները ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության ամրապնդման, տնտեսական բարեփոխումների եւ մի շարք այլ բնագավառներում», - ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

 

ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի քննարկման համատեքստում Էդվարդ Նալբանդյանը եւ Վիկտորիա Նուլանդը համակարծիք էին, որ պետք է հնարավոր բոլոր ջանքերը գործադրվեն՝ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման համար՝ միջազգային իրավունքի՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին