Հայաստանը ողջունել է Իրանի եւ «վեցյակի» համաձայնությունը - Mediamax.am

3799 դիտում

Հայաստանը ողջունել է Իրանի եւ «վեցյակի» համաձայնությունը


ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ «վեցյակի» հետ ձեռք բերված շրջանակային համաձայնությունը:

Այս մասին ասված է ՀՀ արտգործնախարարի տարածած հայտարարությունում:

 

«Հայաստանը ողջունում է Իրանի եւ միջազգային միջնորդների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Եվրոպական Միության երկարատեւ կառուցողական ջանքերի արդյունքում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված շրջանակային պայմանավորվածությունը, ինչը հնարավորություն է ընձեռում հասնել համապարփակ կարգավորման: Դա կնպաստի տարածաշրջանում կայունության եւ համագործակցության ամրապնդմանը»,- ասված է հայտարարությունում:

 

Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Իրանի միջուկային խնդրի հանգուցալուծման գործընթացում «այս լուրջ առաջընթացը վկայում է, որ անգամ ամենաբարդ խնդիրները հնարավոր է կարգավորել բանակցությունների միջոցով»։

 

Նշենք, որ Իրանի եւ «վեցյակի» միջեւ 8 օր տեւած բանակցություններից հետո կողմերը կարողացել են համաձայնության գալ Իրանի միջուկային ծրագրի ապագայի հարցում։ Համաձայնության վերաբերյալ վերջնական փաստաթուղթը կներկայացվի հունիսի 30-ին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին