ՀՀ-ԵՄ կապերն առաջիկայում նոր փուլ կմտնեն, ասել է Սերժ Սարգսյանը - Mediamax.am

5752 դիտում

ՀՀ-ԵՄ կապերն առաջիկայում նոր փուլ կմտնեն, ասել է Սերժ Սարգսյանը


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ ՀՀ-Եվրամիություն հարաբերություններն առաջիկայում կմտնեն նոր փուլ:

Այս մասին նա ասել է ապրիլի 9-ին իտալացի խորհրդարանականների հետ ընթրիքի ընթացքում ունեցած ելույթում:

 

«Առաջիկայում՝ Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ, կձեւավորվի Հայաստան-ԵՄ հարաբերությունները կանոնակարգող նոր իրավական հիմքը, որից հետո մեր հարաբերությունները կմտնեն նոր փուլ»,- ասել է ՀՀ նախագահը:

 

Նրա խոսքով՝ Հայաստանն ու Եվրամիությունը բնական գործընկերներ են, քանի որ «այդ գործընկերությունն առաջին հերթին հիմնված է արժեքների վրա»:

 

«Հայերն ու հայկական քաղաքակրթությունը եվրոպական քաղաքակրթության մասնիկն են, իսկ մեր պետությունը հանձնառու է առաջ մղելու այդ արժեքները»,-հավելել է Սերժ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին