Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է ԵՀՔ վերանայման գործընթացը - Mediamax.am

4414 դիտում

Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է ԵՀՔ վերանայման գործընթացը


Էդվարդ Նալբանդյանը
Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 29-ին Բրյուսելում տեղի կունենան Հայաստան-Եվրամիություն արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերի հարցերով համատեղ կոմիտեների հանդիպումները:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Լյուքսեմբուրգում՝ Եվրոպական Միության եւ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը հայտարարել է՝ Հայաստանը հուսով է, որ այդ հանդիպումների արդյունքում կողմերը կկարողանան սկսել ԵՄ-ի հետ արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը։

 

«Ինչպես նախատեսված էր վիլնյուսյան գագաթաժողովում ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրում, մենք աշխատել ենք մեր հարաբերությունների նոր իրավական հիմքի ստեղծման ուղղությամբ։ Մարտի 16-ին Հայաստանի եւ ԵՄ բանակցային թիմերն ավարտեցին ապագա իրավական հիմքի շրջանակի շուրջ խորհրդակցությունները, եւ ակնկալում ենք, որ ԵՄ անդամ պետությունները կհաստատեն եվրոպական բանակցային թիմի մանդատը, եւ մենք կսկսենք բանակցությունները»,- ասել է ԱԳ նախարարը։

 

Խոսելով Հայաստան-ԵՄ քաղաքական երկխոսության մասին` Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ վերջին ամսվա ընթացքում այն բավականին հագեցած էր: 

 

Նա կարեւորել է նաեւ Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման գործընթացը:

 

«Հայաստանը գտնում է, որ հնարավոր է լավագույնս օգտագործել տարբեր ինտեգրացիոն ձեւաչափերը՝ առավել հեռանկարային տեսլականի միջոցով, որը կարող է կառուցվել հնարավորությունների եւ ոչ թե անհամատեղելիության վրա՝ դրանով իսկ թույլ չտալով նոր բաժանարար գծերի ստեղծումը»,- նկատել է Էդվարդ Նալբանդյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին