Օբաման G-բառը չի ասի եւ Երեւան կուղարկի ԱՄՆ ֆինանսների նախարարին - Mediamax.am

5064 դիտում

Օբաման G-բառը չի ասի եւ Երեւան կուղարկի ԱՄՆ ֆինանսների նախարարին


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի իր ուղերձում չի օգտագործի «ցեղասպանություն» (genocide) եզրը:

Ինչպես հաղորդել է Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ), այդ մասին ԱՄՆ հայկական համայնքի ղեկավարների հետ հանդիպմանը տեղեկացրել են Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարն ու ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալը:

 

Նրանք տեղեկացրել են, որ ԱՄՆ նախագահական պատվիրակությունը ապրիլի 24-ին Երեւանում գլխավորելու է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեկոբ Լյուն:

 

Հանդիպումից հետո Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար Բրայան Արդունին ասել է, որ «ցեղասպանություն» բառից հրաժարվելու ԱՄՆ նախագահի որոշումը «մեծ հարված է մարդու իրավունքների պաշտպաններին եւ հետքայլ ցեղասպանությունների կանխարգելման գործում»:

 

Իսկ ԱՄՆ Հայ Դատի Հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանն ասել է, որ «նախագահ Օբամայի նահանջը Թուրքիայի առջեւ ազգային խայտառակություն է»: «Դա պարզապես ճշմարտության եւ հավատի դավաճանություն է», - ավելացրել է Խաչիկյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին