ԱՄՆ ֆինանսների նախարարը Երեւանում է - Mediamax.am

5785 դիտում

ԱՄՆ ֆինանսների նախարարը Երեւանում է


ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն

Լուսանկարը` amazonaws.com


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն ասել է, որ Երեւանում բազմաթիվ պատվիրակությունների ներկայությունը վկայում է, որ Հայոց ցեղասպանությունը սոսկ ազգային ողբերգություն չէ, այլ ողջ մարդկության դեմ գործած հանցագործություն։

Այս մասին նա ասել է Երեւանում՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը:

 

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ մարտին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած՝ «Ցեղասպանության կանխարգելման» բանաձեւը համահեղինակելու համար։

 

Ջեյքոբ Լյուն էլ իր համար «մեծ պատիվ է համարել ապրիլի 24-ին ներկայացնել ԱՄՆ նախագահին եւ ամերիկյան ժողովրդին Հայաստանում»։

 

ԱՄՆ նախագահական պատվիրակության կազմում են ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամներ, կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը, Աննա Էշյուն, Ջեքի Սփիրը, Դեւիդ Թրոթը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին