ԵՄ-ն կասկածի տակ է դնում Թուրքիայի անդամակցումը միությանը - Mediamax.am

7203 դիտում

ԵՄ-ն կասկածի տակ է դնում Թուրքիայի անդամակցումը միությանը


Յոհաննես Հաանը
Յոհաննես Հաանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Եվրամիության հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող եվրոպական երկրների նկատմամբ պաշտոնական Անկարայի հարձակողական արձագանքը միայն կբարդացնի Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու ծրագրերը:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին Յոհաննես Հաանն ասել է ավստրիական Der Standard պարբերականի հետ հարցազրույցում:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարությունը վերջին շրջանում հանդես է եկել կոշտ հայտարարություններով, որոնցում քննադատել է Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատող բանաձեւի ընդունումը, Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաեւ Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը:  

 

ԵՄ հանձնակատարի խոսքով՝ Թուրքիայի նման կոշտ արձագանքը կարելի է դիտարկել հունիսի 7-ին այդ երկրում նախատեսված խորհրդարանական ընտրությունների համատեքստում:

 

«Սա (Թուրքիայի կոշտ արձագանքը - խմբ.) հնարավոր է՝ շատ ընդունելի է այդ երկրի որոշ շրջաններում բնակչության որոշ շերտերի համար: Սակայն ինձ ավելի շատ անհանգստացնում են հեռահար հետեւանքները: Հակաեվրոպական եւ հակաարեւմտյան դիրքորոշման այն սերմերը, որը հիմա ցանում են, բարդացնում են այդ երկրի համար ԵՄ-ին միանալու հնարավորությունը»,- ասել է ԵՄ հանձնակատարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին