Սերժ Սարգսյանը կմասնակցի Ռիգայի գագաթաժողովին - Mediamax.am

5247 դիտում

Սերժ Սարգսյանը կմասնակցի Ռիգայի գագաթաժողովին


Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` regnum.ru


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Լատվիա՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության եւ ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովներին մասնակցելու նպատակով:

Այցի շրջանակում նախատեսվում են նաեւ ՀՀ նախագահի երկկողմ ձեւաչափով հանդիպումներ:

 

Ռիգայի գագաթաժողովի շրջանակում ակնկալվում է Հայաստան-ԵՄ հարաբերությունները կարգավորող նոր իրավական շրջանակի ձեւավորման շուրջ բանակցությունների մեկնարկը:

 

ՀՀ-ԵՄ համագործակցության նոր ձեւաչափը քննարկվում է 2014թ. վերջից:

 

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է Ռիգայի գագաթաժողովին մասնակցությունից: Ինչպես հաղորդում է Trend-ը, համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել նրա օգնական Ալի Հասանովը:

 

Մասնակցությունից հրաժարումը, Ալի Հասանովի խոսքով, «պայմանավորված է նրանով, որ մինչեւ առաջին Եվրոպական խաղերի մեկնարկը շատ քիչ ժամանակ է մնացել, այդ կարեւոր միջոցառման նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են, եւ Ադրբեջանի նախագահի գրաֆիկը խիստ հագեցած է, այդ պատճառով նա չի կարող մասնակցել գագաթաժողովին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին