Գերմանիան չի հավատում, որ Թուրքիան աջակցում է «Իսլամական պետությանը» - Mediamax.am

5701 դիտում

Գերմանիան չի հավատում, որ Թուրքիան աջակցում է «Իսլամական պետությանը»


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի համար «դժվար է պատկերացնել, որ Թուրքիան կարող է օժանդակել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը»:

Այդ մասին Երեւանի ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում այսօր ասել է Գերմանիայի ԱԳՆ-ի պաշտպանական եւ անվտանգության քաղաքականության վարչության պետ Յասպեր Վիկը (Jasper Wieck)՝ Մեդիամաքսի խնդրանքով մեկնաբանելով միջազգային լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, որ թուրքական հետախուզությունը աջակցել է զենքի տեղափոխմանը Սիրիայի տարածք:

 

Գերմանացի դիվանագետը նշել է, որ Թուրքիան սիրիական ճգնաժամից առավել տուժած պետություններից է, եւ այնտեղ այժմ գտնվում են շուրջ 1,7 մլն փախստականներ:

 

«Թուրքիան անվտանգության լուրջ սպառնալիքների է բախվում, եւ ես խորհուրդ կտայի չմեղադրել Թուրքիային», - ասել է Յասպեր Վիկը:

 

Մեկնաբանելով մեղադրանքներն այն մասին, որ հենց Թուրքիայի տարածքում է ISIS-ը իրացնում անօրինական ճանապարհով արդյունահանված նավթը, դիվանագետը կոչ է արել տարանջատել «Թուրքիայի կառավարությունն ու մասնավոր հատվածը»:

 

Բացի այդ, Յասպեր Վիկը նշել է, որ շատ բարդ է «վերահսկվել 1,7 մլն փախստականներին եւ հստակ իմանալ, թե ինչով են նրանք զբաղված»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին