ԵՄ-ՀՀ ապագա համաձայնագրի շուրջ Ռիգայում «փոխըմբռնում կա» - Mediamax.am

5841 դիտում

ԵՄ-ՀՀ ապագա համաձայնագրի շուրջ Ռիգայում «փոխըմբռնում կա»


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Ռիգայում ընթացող Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակում ընդունված հռչակագրում նշվում է, որ «Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ապագա համաձայնագրի շուրջ փոխըմբռնում կա»:

 

ԵՄ անդամ-պետությունների եւ գործընկեր երկրների ներկայացուցիչները ողջունել են «փոխըմբռնումը, որը ձեռք է բերվել Հայաստանի եւ Եվրամիության ապագա համաձայնագրի վերաբերյալ, որը միտված է լինելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը»:

 

ԵՄ-ն ողջունել է նաեւ Հայաստանի առաջընթացը վիզային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերի իրականացման հարցում՝ նշելով, որ առաջընթացի պահպանման պարագայում ակնկալում են Հայաստանի հետ մեկնարկել վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունները:

 

ՀՀ-ի հետ ակնկալվում է նաեւ ամփոփել հետազոտությունների եւ նորարարությունների «Horizon 2020» ծրագրի շուրջ բանակցությունները եւ սկսել Ավիացիոն համաձայնագրի բանակցությունները: 

 

Նախատեսվում է նաեւ սկսել Հայաստանի՝ Փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակության ծրագրերին (COSME) միանալու շուրջ բանակցությունները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին