Ճապոնիան Հայաստանում առաջին ռեզիդենտ դեսպանն ունի - Mediamax.am

5552 դիտում

Ճապոնիան Հայաստանում առաջին ռեզիդենտ դեսպանն ունի


Սերժ Սարգսյանը եւ Էյձի Տագուչին
Սերժ Սարգսյանը եւ Էյձի Տագուչին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպան Էյձի Տագուչին:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Ճապոնիայի նորաբաց դեսպանության աշխատանքը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան պահպանելու, բոլոր բնագավառներում հայ-ճապոնական բարեկամական կապերը խորացնելու եւ երկկողմ բարձր մակարդակի պայմանավորվածությունները կյանքի կոչելու գործին:

 

Դեսպանն էլ վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը՝ պահպանելու նախկին դեսպան Տիկահիտո Հարադայի պաշտոնավարման ժամանակաշրջանում միջպետական հարաբերություններում ձեռքբերված առաջընթացն ու կխորացնի համագործակցությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին