Մաքֆոլը «շնորհակալություն» է հայտնել Միհրանյանին - Mediamax.am

6767 դիտում

Մաքֆոլը «շնորհակալություն» է հայտնել Միհրանյանին


Մայքլ Մաքֆոլը
Մայքլ Մաքֆոլը

Լուսանկարը` washingtonpost.com


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլն հեգնանքով շնորհակալություն է հայտնել ռուսաստանյան քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին` ԱՄՆ-ում մարդու իրավունքների ոլորտում իրավիճակը բարելավելու համար:

«Առաքելությունը կատարված է: Շնորհակալություն Անդրանիկին ու Կրեմլին` ԱՄՆ-ում մարդու իրավունքները բարելավելու օգնության համար», - գրել է Մայքլ Մաքֆոլը ֆեյսբուքյան իր էջում:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ Անդրանիկ Միհրանյանը գլխավորում էր Ռուսաստանի կողմից Նյու Յորքում հիմնված «Ժողովրդավարության ու համագործակցության ինստիտուտը»:

 

Հուլիսի սկզբին հայտնի էր դարձել, որ ինստիտուտը ավարտում է իր գործունեությունը: Անդրանիկ Միհրանյանը Gazeta.ru-ին ասել էր, որ «Ինստիտուտի առաքելությունը կատարված է»: «ԱՄՆ-ում մարդու իրավունքների վիճակը բարելավվել է», - պարզաբանել էր նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին