Ադրբեջանի ԱԳՆ-ն խստորեն քննադատել է ԱՄՆ-ին - Mediamax.am

8372 դիտում

Ադրբեջանի ԱԳՆ-ն խստորեն քննադատել է ԱՄՆ-ին


Իլհամ Ալիեւը եւ Բարաք Օբաման 2010 թ.
Իլհամ Ալիեւը եւ Բարաք Օբաման 2010 թ.

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի ԱԳՆ-ն համարում է, որ «ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը միջամտում է երկրի ներքին գործերին` քաղաքականացնելով հանրապետությունում տեղի ունեցած ամեն դեպք, որն ունի հստակ հանցակազմ»:

«Ընդ որում, ԱՄՆ-ի պետքարտուղարությունը ձեւացնում է, թե չի նկատում տարածաշրջանում տեղի ունեցող այն դեպքերը, որոնք դժգոհություն են առաջացնում, այդ թվում՝ խաղաղ ցուցարարների հանդեպ բռնությունն ու կալանքները: Դա, փաստացի, երկակի ստանդարտների եւս մեկ վառ օրինակ է»,- այսօր ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը՝ մեկնաբանելով Ադրբեջանի հետ կապված ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը:

 

«Ժողովրդավարական Ադրբեջանում լիարժեքորեն ապահովված է օրենքի գերակայությունը, եւ ոչ ոք չի հետապնդվում իր քաղաքական հայացքների ու գործունեության համար»,- ասել է Հիքմեթ Հաջիեւը:

 

«Տարօրինակ է, որ ավելի քան մեկ միլիոն ադրբեջանական փախստականների ու գաղթականների հիմնարար իրավունքները, որ ոտնահարվել էին Հայաստանի ագրեսիայի հետեւանքով, երբեք չեն առաջացրել ԱՄՆ Պետդեպարտամենտի այսպես կոչված «խոր անհանգստությունը»»,- նշել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչը:

 

Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ն իրեն ներկայացնում է մարդու իրավունքների «գլոբալ պաշտպան», երբ ամբողջ երկրում տարածված են ոստիկանական բռնությունը, ռասայական խտրականությունները, երկարատեւ կալանքներն առանց դատի ու քննության, Գուանտանամո բանտի կտտանքները, երկրի ներսում եւ նույնիսկ ամենամոտ դաշնակիցների նկատմամբ անցկացվող գաղտնալսումները»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին