Հայությունը պետք է մերժի ավելորդ ոգեւորվածության դրսեւորումները - Mediamax.am

7978 դիտում

Հայությունը պետք է մերժի ավելորդ ոգեւորվածության դրսեւորումները


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ-ում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցը չպետք է դիտվի որպես երկկողմ հարաբերություններում ինչ-որ բան ապացուցելու կամ պարզելու միջոց։

Այս կարծիքն է հայտնել Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթեւոսյանը՝ Մեդիամաքսի խնդրանքով մեկնաբանելով Պետդումայում Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական հետապնդում նախատեսող օրնագծի շրջանառումը

   

«Ողջունելի է, որ ՀՀ ռազմավարական դաշնակիցը նոր մակարդակի է բարձրացնում  Ցեղասպանության դատապարտման հարցում պետական դիրքորոշումը։ Միեւնույն ժամանակ, մտածելու տեղիք է տալիս ժամանակը եւ հանգամանքները»,- ասել է Վահրամ Տեր-Մաթեւոսյանը:

 

Խոսելով ռուս-թուրքական Մոսկվայի, Կարսի եւ այլ պայմանագրերի վերանայման հավանականության մասին՝ փորձագետը նշել է, որ դրա համար հարկավոր են աշխարհաքաղաքական ցնցումներ կամ ուժերի հարաբերակցության այնպիսի փոփոխություն, որտեղ ՀՀ-ն եւ ՌԴ-ն կլինեն հաղթող կողմում եւ կկիսեն ձեռք բերվածը։

 

«Հայությունը պետք է մերժի ավելորդ եւ չհիմնավորված ոգեւորվածության դրսեւորումները, քանզի հակառակ պարագան մեծ պատուհաս դարձավ 20-րդ դարի սկզբում։ Նման հարցերում հարկավոր է հայության հավաքական միտքը, իմաստնությունը եւ կարողությունը ծառայեցնել ի նպաստ շոշափելի եւ տեսանելի նպատակների»,- եզրափակել է Վահրամ Տեր-Մաթեւոսյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին