Հիմնական խոչընդոտը Բաքվի քաղաքականությունն է, ասել է ՀՀ դեսպանը - Mediamax.am

6745 դիտում

Հիմնական խոչընդոտը Բաքվի քաղաքականությունն է, ասել է ՀՀ դեսպանը


ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը
ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի վարած քաղաքականությունն է:

Դեսպանը հայտարարել է, որ վերջին 25 տարում Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը փոփոխություններ չի կրել:

 

Հայաստանի առաքելության ղեկավարը վերահաստատել է հայկական կողմի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համաձայնեցված ձեւաչափին:

 

Նա մտահոգիչ է համարել Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարության մեջ կրոնական գործոնի շահարկումը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի՝ ինքնությամբ ու կրոնական պատկանելությամբ պայմանավորված կողմնակալ մոտեցումների վերաբերյալ մեղադրանքները վտանգում են հակամարտող կողմերի հասարակություններին խաղաղության նախապատրաստումը:

 

Արման Կիրակոսյանն ընդգծել է, որ Մինսկի խմբի ձեւաչափի ընդլայնման վերաբերյալ Ադրբեջանի պահանջներն ապակառուցողական են եւ բացասաբար են ազդում խաղաղ կարգավորման գործընթացի վրա:

 

Հայկական կողմը նաեւ ապակառուցողական է որակել Ադրբեջանի ջանքերը՝ ԼՂ հիմնահարցի կարգավորումը դրանով չզբաղվող միջազգային այլ հարթակներ տեղափոխելու ուղղությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին