Ինքնորոշումը ժողովրդավարության դրսեւորում է, ասել է ԱԳՆ ղեկավարը - Mediamax.am

6399 դիտում

Ինքնորոշումը ժողովրդավարության դրսեւորում է, ասել է ԱԳՆ ղեկավարը


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը համամիտ է ՄԱԿ-ում արտահայտված այն տեսակետին, որ ինքնորոշումը ժողովրդավարության դրսեւորում է, իսկ դրա իրականացումն էական դեր է խաղում խաղաղության վրա հիմնված միջազգային կարգ հաստատելու գործում:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այդ մասին ասել է՝ ելույթ ունենալով Ժնեւում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 31-րդ նստաշրջանում:

 

«Այդ իրավունքը ներառված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ միջազգային միջնորդների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների մեջ: Հայաստանը լիովին կիսում է այդ մոտեցումը, քանի որ, ըստ էության, առանց այս իրավունքի ազատ եւ լիարժեք իրականացման, մարդու իրավունքների մի ամբողջ շարք դառնում է անհասանելի, իսկ տեւական խաղաղությունը՝ վտանգված», - ասել է նախարարը:

 

Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է, որ Ժնեւյան կոնվենցիաների համաձայն՝ որեւէ պարագայում քաղաքացիական բնակչությունը չի կարող լինել հարձակման թիրախ եւ պետք է լինի պաշտպանված:

 

«Հայաստանը խստորեն դատապարտում է հայ-ադրբեջանական սահմանի եւ Արցախի հետ շփման գծի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող քաղաքացիական բնակչության եւ քաղաքացիական օբյեկտների շարունակական թիրախավորումը: Սա Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի հերթական կոպիտ խախտում է: Այս դեպքերը պահանջում են միջազգային կառույցների անհապաղ արձագանքը», - նկատել է ԱԳՆ ղեկավարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին