Նալբանդյանը հունիսի սկզբին կհանդիպի միջնորդների հետ - Mediamax.am

5716 դիտում

Նալբանդյանը հունիսի սկզբին կհանդիպի միջնորդների հետ


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի սկզբին կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Այս մասին ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է այսօր՝ Ազգային ժողովում կայացած բյուջետային քննարկումների ժամանակ:

 

Այլ մանրամասներ Էդվարդ Նալբանդյանը չի ներկայացրել:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ մայիսի 17-ին Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնել էին հանդիպել հունիսին՝ փոխադարձ համաձայնեցված վայրում՝ նպատակ ունենալով վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին